Բաքուն COP29 համաժողովի համար պիտանի վայր չէ․ Bild

Բաքուն COP29 համաժողովի համար պիտանի վայր չէ․ Bild

Գերմանական հեղինակավոր Bild պարբերականն անդրադարձել է Բաքվում ընթացող COP29 համաժողովին, նշելով, որ այդ քաղաքը կլիմայական տեսանկյունից ոչ պիտանի վայր է նման միջոցառման համար, քանի որ Ադրբեջանի էներգիայի մատակարարման 98%-ը հիմնված է հանածո վառելիքի վրա, իսկ երկրի պետբյուջեի եկամուտների մոտ երկու-երրորդը ստացվում է նավթի և գազի արտահանումից:

Բացի այդ, պարբերականը քաղաքական գնահատականով է հանդես եկել, շեշտելով, որ Ադրբեջանը կառավարվում է ավտորիտար եղանակով, պարբերաբար տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ և խոսքի ազատության ճնշում։ Ի հավելումն այդ ամենի, երկիրը շարունակական հակամարտություն ունի իր հարևան Հայաստանի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում