Ադրբեջանը ցավում է հայկական կողմի պատասխանի բացակայության համար

Ադրբեջանը ցավում է հայկական կողմի պատասխանի բացակայության համար

Ցավովենք, որ հայկական պատվիրակությունը դեռևս պատասխան չի տվել COP-29-ին մասնակցելու հրավերին։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, որ Ադրբեջանը հրավերներ է ուղարկել կոնվենցիայի անդամ բոլոր երկրներին, այդ թվում նաև Հայաստանին։

Նշենք, որ Բաքվում այսօր մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովի (COP 29) շրջանակներում անցկացվող աշխարհի առաջնորդների խորհրդաժողովը։ Այս պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ միասին, դիմավորում է տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների ղեկավարներին։

Նշենք նաև, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեդիայի Թագավորություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում