Ստորգետնյա պահեստներից գազի մատակարարումը Եվրոպա դանդաղել է

Ստորգետնյա պահեստներից գազի մատակարարումը Եվրոպա դանդաղել է

Եվրոպայում գազը վաճառվում է 1000 խմ-ի դիմաց մոտ 480 դոլարով: «Գազպրոմը» Եվրոպայի համար գազ է վաճառում Ուկրաինայի տարածքով օրական 42,4 մլն խմ ծավալով, այն ծավալով, որը ուկրաինական կողմը հաստատել է «Սուջա» տեղեկատվական համակարգի միջոցով։ Այդ ծավալը նոյեմբերի 12-ի դրությամբ 42,4 մլն խմ է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Այժմ Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստներում կա 93,37 տոկոս գազ՝ 1,1 տոկոսային կետով ավելի բարձր, քան վերջին հինգ տարվա միջին ցուցանիշն է եղել, դրանցում այժմ կա 103,6 մլրդ խորանարդ մետր գազ:

Հոկտեմբերին Եվրոպայում գազի գնման միջին գինը կազմել է 456 դոլար 1000 խմ-ի դիմաց, իսկ նոյեմբերին՝ մոտ 460 դոլար։
Ընթացիկ շաբաթվա ընթացքում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում սպասվում է ավելի զով եղանակ, քան նախորդ յոթնօրյակում: Այնուամենայնիվ, ըստ կանխատեսումների՝ շաբաթվա վերջին հնարավոր է կտրուկ ցուրտ լինի:

ԵՄ-ում քամուց էլեկտրաէներգիայի արտադրության մասնաբաժինը հոկտեմբերին աճել է մինչեւ 17,9 տոկոս, իսկ նոյեմբերի սկզբից միջինը կազմել է 12 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում