Անշարժ գույքի շուկայում աշխուժությունը շարունակվելու է. Բասենցյան

Անշարժ գույքի շուկայում աշխուժությունը շարունակվելու է. Բասենցյան

«Անշարժ գույքի շուկայում աշխուժությունը շարունակվելու է»,- ասում է «ՌԷԴ Ինվեսթ Գրուպ»-ի բիզնեսի զարգացման տնօրեն Հովհաննես Բասենցյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 31-ին Երևանում եկամտահարկի վերադարձի օրենքի գործունեության ժամկետի ավարտվելուն։

Ըստ Բասենցյանի՝ անշարժ գույքի շուկան անկում չի ապրի, գնիջեցումներ նույնպես տեղի չեն ունենա, մոտեցումներն են էապես փոխվելու, կառուցապատողներն այն քանակությամբ շենքեր չեն կառուցի, որքան մինչ այս, առաջարկը կնվազի։ «Մրցակցությունը լինելու է հետաքրքիր, քանի որ բնակիչն այսուհետ նախընտրում է լավ կյանքի որակ և լավ գույք»։

Իսկ թե ինչպիսին կլինի անշարժ գույքի շուկան առաջիկա տարիներին, Բասենցյանը պատասխանում է՝ որպես զարգացող երկիր՝ շուկայում գները դեռ աճելու են։ «Սա հատուկ է բոլոր զարգացող երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։ Եկամտահարկի վերադարձ չլինելու արդյունքում առաջարկը կպակասի, ինչն էլ կբերի մեծ մրցակցության։ Առաջ կգա պրեմիում դասի գույք, միջին դասի գույքն էլ շատ ավելի բարձր մակարդակւ կյանքի որակ կառաջարկի», – վստահ է Հովհաննես Բասենցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում