Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ Հայաստանը ստացել է առաջին «Աքաշ» զենիթահրթիռային համալիրը
12/11/2024 12:56
Նմանատիպ
Հայաստանը Հնդկաստանից ստացել է «Աքաշ» զենիթահրթիռային համալիրի առաջին մարտկոցը։ Այս մասին գրում է The New Indian Express-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության մշակած և Bharat Electronics Limited ընկերության արտադրած «Աքաշ»-ն իրենից ներկայացնում է «երկիր-օդ» դասի հրթիռ, որը կարող է 25 կմ հեռավորության վրա խոցել հակառակորդի կործանիչները, հրթիռներն ու անօդաչու սարքերը։
«Աքաշ» զենիթային հրթիռային համալիրի յուրաքանչյուր մարտկոց համալրված է Rajendra 3D էլեկտրոնային սկանավորվող ռադարով և չորս արձակման կայանով։ Յուրաքանչյուրը պարունակում է երեք հրթիռ, որոնք փոխկապակցված են միմյանց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում