Ֆրանսիայում վրդովված են ԱՄՆ-ի՝ ԵՄ-ի համար սահմանած մաքսատուրքերից․ ՏԱՍՍ

Ֆրանսիայում վրդովված են ԱՄՆ-ի՝ ԵՄ-ի համար սահմանած մաքսատուրքերից․ ՏԱՍՍ

«Եվրամիությունը ԱՄՆ-ի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Ահա թե ինչու Միացյալ Նահանգների համար մեծ սխալ կլինի Եվրոպայի նկատմամբ անխտիր և մասշտաբային սակագներ կիրառելը»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն RFI ռադիոկայանի եթերում:

ԱԳ նախարարը հայտարարել է, որ դա լրջորեն կհարվածի ամերիկյան շատ ընկերությունների, որոնք այժմ Ֆրանսիայում են կամ եվրոպական այլ երկրներում։ Կտուժեն հարկատուները, ամերիկյան միջին խավը, քանի որ նրանք նույնպես ներմուծված ապրանքներ են գնում Եվրոպայից։

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համառի այդ սխալ կուրսի իրականացման հարցում, ապա՝ Եվրոպան արդյունաբերական եւ գյուղատնտեսական ոլորտներում կպաշտպանի իր շահերը:

«Եվրոպան բանակցություններ կսկսի նոր վարչակազմի հետ՝ զգուշացնելով, որ յուրաքանչյուրը կարող է ինչ-որ բան կորցնել առևտրային պատերազմից և որ մաքսատուրքերի սահմանման դեպքում ակնհայտորեն կհետևեն պատասխան միջոցներ»,- ասել է Բարրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում