Կարելի՞ էր այդքան անամոթ հայտարարություն անել, Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի իր եղբոր ճակատագրի վրա․ Արմեն Ռուստամյան
Նմանատիպ
Այսինքն` Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի իր եղբոր ճակատագրի վրա, կարելի՞ է էդ աստիճանի անամոթ հայտարարություն անել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Ինձ մոտ խորանում է այն տպավորությունը, որ մեր իշխանությունները պատանդ են Ադրբեջանի իշխանությունների ձեռքին, միգուցե վախենում են ինչ-որ բան ասեն»,- նշեց Ռուստամյանը` մեկնաբանելով իշխանական խմբակցության կողմից գերիների թեմայով հայտարարության ընդունման տապալումը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես էին եկել հայտարարությամբ, համաձայն որի, ԱԺ պատգամավորների ¼-ի պահանջով օրվա երրորդ նիստում քննարկվելու է հրատապ թեմա՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, ինչպես նաև նախատեսվում է հայտարարության նախագծի քվեարկություն։
Սակայն ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը, ինչի արդյունքում տապարվեց հայտարարության տեքսի ընդունումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում