Մինչև 2030 թվականը ռուսական անօդաչուների արտադրությունը կաճի գրեթե 9 անգամ․ ՏԱՍՍ
12/11/2024 17:43
Նմանատիպ
Կհաստատվի մինչեւ 157 հազար արտադրանքի թողարկում։ Այս մասին ասել է Ռոսավիացիայի ղեկավարի տեղակալ Անդրեյ Դոբրյակովը։ Վերջինս նշել է, որ 2024 թվականին դրանց թիվը 17,6 հազարն է։
«Ռուսական արտադրության անօդաչու թռչող համակարգերի մասնաբաժինը պետք է զգալիորեն ավելանա 40 տոկոսից մինչև 70 տոկոս, իսկ ընդհանուր քանակը պետք է ավելանա և հասնի մինչև 157 հազար արտադրանքի»,-ասել է Դոբրյակովը:
Դոբրյակովն իր խոսքում ասել է, որ 48 սուբյեկտներում նախատեսվում է կառուցել Ռուսական անօդաչու թռչող համակարգերի գիտաարտադրական կենտրոններ, որոնք կապահովեն անօդաչու ավիացիոն համակարգերի մշակումը, փորձարկումը, սերտիֆիկացումը, արտադրությունն ու շուկայահանումը:
Անօդաչու թռչող սարքերի թռիչքների համար ենթակառուցվածքներով հագեցած տարածաշրջանների թիվը պետք է 3-ից հասնի 89-ի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում