Visa-ն համագործակցում է Affirm-ի հետ` ԱՄՆ-ում ճկուն վճարման քարտ գործարկելու համար. Reuters
Նմանատիպ
Visa-ն համագործակցում է Affirm ֆինանսատեխնիկական ընկերության հետ՝ ԱՄՆ-ում քարտեր թողարկելու նպատակով։ Այդ քարտերը հաճախորդները կկարողանան օգտագործել ինչպես դեբետային գործարքների, այնպես էլ առօրյա գնումներ կատարելու համար՝ ավելի ուշ վճարման տարբերակով, ինչը վկայում է վճարման տարբերակների ճկունության աճող պահանջարկները:
Ընկերությունը այս գործառույթը սկսել է գործարկել Liv Bank-ի հետ համագործակցության շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նախատեսում է առաջիկա ամիսներին ընդլայնել այն դեպի Եվրոպա:
Visa-ի Flexible Credential գործառույթը հասանելի է Հոնկոնգում, Ճապոնիայում, Ֆիլիպիններում, Սինգապուրում, Թաիլանդում և Վիետնամում:
«Իր ընդլայնման համար առաջիկա 12 ամիսների ընթացքում ընկերությունը կհամագործակցի տարբեր թվային և ավանդական բանկերի հետ»,-ասել է ասել է Visa-ի սպառողական արտադրանքի գլոբալ ղեկավար Մարկ Նիլսենը և հավելել, որ իրենք ֆինանսատեխնիկական ընկերություններին հարթակ են տրամադրում՝ լայնածավալ նորարարություններ իրականացնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում