Միջոցներ են ձեռնարկվում ՄԱԿ-ում Իսրայելի անդամակցությունը սառեցնելու ուղղությամբ
Նմանատիպ
Էր Ռիադում արաբա-իսլամական երկրորդ արտահերթ գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ում Իսրայելի անդամակցությունը սառեցնելու համար: Այդ մասին գագաթնաժողովի ամփոփիչ նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը:
«Պաղեստինցիներին պաշտպանելու ամենաարագ ճանապարհը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներն են։ Գագաթնաժողովում ընդունված փաստաթղթում, որը պարունակում է 36 կետ, ամրագրված է արաբական և մահմեդական երկրների համատեղ գործողությունների մասին, որով հնարավոր կլինի հասնել ՄԱԿ-ում Իսրայելի անդամակցության սառեցմանը։ Գործադրվելու է ամեն ջանք, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկի այդ որոշման օգտին»,-ասել է Աբուլ Գեյթը։
Երկուշաբթի Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել Գազայի հատվածի և Լիբանանի իրավիճակի վերաբերյալ արաբա-իսլամական երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել են 50 երկրների առաջնորդներ և ներկայացուցիչներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում