Թուրքիայի ցանկացած գործողություն Սիրիայում լուրջ հետևանքներ է ունենալու. ՌԴ

Թուրքիայի ցանկացած գործողություն Սիրիայում լուրջ հետևանքներ է ունենալու. ՌԴ

Մոսկվան անընդունելի է համարում Անկարայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը, միաժամանակ հույս հայտնում, որ Թուրքիան զերծ կմնա նման քայլերից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն անընդունելի է համարում Սիրիայի տարածքում Թուրքիայի նոր գործողությունների հնարավորությունը։ Հուսով ենք, որ թուրքական կողմը զերծ կմնա նման քայլերից, քանի որ դրանք կարող են բացասական հետևանքներ ունենալ հենց Սիրիայում»,-նշելէ Լավրենտևը՝ Սիրիայի հարցով 22-րդ միջազգային հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Թուրքիայի ռազմական գործողությունները ոչ միայն չեն լուծի իրավիճակը, այլ ավելի կխորացնեն այն։

«Գազայի հատվածում չլուծված ճգնաժամի պայմաններում Թուրքիայի կողմից հնարավոր նոր ռազմական գործողություններն ապակայունացնող ազդեցություն կունենան լիբանանա-իսրայելական սահմանին։ Դրանից կարող են օգտվել նաև Սիրիայում Իդլիբի դեէսկալացիայի գոտում գործող մյուս կառույցները», – ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում