Նիկոլայ Բաղդասարյանի կնոջ գործով քրեական վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»
13/11/2024 08:17
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մենք սեպտեմբերի 23-ին գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կինը՝ բժիշկ Հռիփսիմե Գրիգորյանը, սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նույն օրը մահացել է: Մեր հրապարակման պահին քրեական վարույթ չկար, ավելին՝ Քննչական կոմիտեն վթարի վերաբերյալ հաղորդագրություն էլ չէր տարածել:
Երեկ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ ասաց. «Դատախազի որոշումով 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է»։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում