Դեկտեմբերին Բաքվի ու Երևանի միջև խաղաղության ուղղությամբ նոր գործընթաց կսկսվի․ Հաջիև

Դեկտեմբերին Բաքվի ու Երևանի միջև խաղաղության ուղղությամբ նոր գործընթաց կսկսվի․ Հաջիև

Բաքուն և Երևանը այս տարվա դեկտեմբեր ամսին կրկին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը, քանի որ այս պահին Ադրբեջանի օրակարգային առաջնահերթությունը COP 29 համաժողովն է։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նրա փոխանցմամբ՝ դեկտեմբեր մասից, երբ ավարտված կլինի Բաքվում ընթացող COP 29 համաժողովը, խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները քննարկելու և շարունակելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի։

«Փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան, հետրաբար փորձագետների մակարդակով քննարկումները և բանակցությունները շարունակվում են։ Հայկական կողմը ժամանակին չպատասխանեց խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին, ինչի պատճառով գործընթացն ուշացավ։ Դեկտեմբերից սկսած արդեն նոր գործընթաց կսկսվի»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում