Իլոն Մասկի՝ Թրամփի վարչակազմում նշանակվելուց հետո գովազդատուներն ուզում են վերադառնալ X․ Financial Times
Նմանատիպ
«X-ը (Թվիթեր) կարելի է դիտարկել որպես Սպիտակ տան հաղորդակցության պաշտոնական ալիք»,-իր կարծիքն է հայտնել գովազդային գործակալություններից մեկի ղեկավարը։
Գովազդատուներն, այդ թվում նաև խոշոր ընկերությունների, պատրաստվում են կրկին գովազդ տեղադրել X հարթակում։ Նրանք հաշվի են առել այն ազդեցիկ դերը, որը միլիարդատեր-սեփականատերը խաղում է Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմում։
AJL Advisory մարքեթինգային խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Լու Պասկալիսի կարծիքով, որոշ մարքեթոլոգներ ձգտելով հասնել «Մասկի բարեհաճությանը»՝ ծախսերը կրկին կվերաբաշխեն X-ում, քանի որ Իլոն Մասկը պատրաստվում է գործարար Վիվեկ Ռամասվամիի հետ գլխավորել կառավարության արդյունավետության բարձրացման նախարարությունը:
Ընկերություններն այդ թվում՝ Walt Disney-ը, Apple-ը, IBM-ը, դադարեցրել էին X-ում գովազդի տեղադրումը ցանցի սեփականատեր Իլոն Մասկի հակասական գրառումների պատճառով, այդ թվում մերձավորարևելյան հակամարտության մասին։ Նա կրճատել էր անձնակազմի հաստիքները, որոնք պատասխանատու էին քոնթենթի մոդերացիայի համար, լուծարել էր այն թիմերը, որոնք հետևում էին «թունավոր տեղեկատվության»-ը:
Financial Times (FT)-ը հիշեցնում է, որ հարթակի եկամուտները կտրուկ նվազեցին, երբ Մասկն այն ձեռք բերեց 44 մլրդ դոլարով։ Որոշ ներդրողների գնահատմամբ, այժմ պլատֆորմի հնարավոր արժեքը 10 միլիարդ դոլարից պակաս է։
Joint գովազդային գործակալության հիմնադիր Ռիչարդ Էքսոնը կարծում է, որ Թրամփի հաղթանակը կարող է նշանակել, որ ապրանքանիշերը 2025-ին X-ին երկրորդ հնարավորություն կտան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում