Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստ ունենալու հարցում․ ԱԳ նախարար

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստ ունենալու հարցում․ ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը անվտանգության ապահովումն ու արտաքին քաղաքական ներդաշնակ մջավայրի ստեղծումն է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հավելեց, որ հենց սրանց է ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

«Հենց այդ անվտանգության ապահովմանն էլ ուղղված է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-նշեց նա։

ԱԳ նախարարի վստահեցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ Կառավարությունը ունեցել է որոշակի ձեռբերումներ ու կառուցողական աշխատանք է տարվում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։

Ըստ Միրզոյանի՝ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ ունենալու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում