ԵԱՀԿ Մինսկի խումբը թաղվեց Արևմուտքի ձեռքով․ Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խումբը թաղվեց Արևմուտքի ձեռքով․ Զախարովա

Ռուսաստանն իր պատմական շահերն ունի Հարավային Կովկասում, իսկ Արևմուտքն օգտագործելով ՌԴ ձեռքբերումները պարզապես ցանկանում է ներթափանցել տարածաշրջան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստան-Ադրբեջան հակամարտությունում ԱՄՆ-ն և ԵՄ-ն, փորձելով ստանձնել միջնորդի դերը, ընդամենն օգտագործեցին մեր լուծումները, բայց խեղաթյուրեցին դրանք՝ հույս ունենալով խաղաղության գործընթացը վերագրել իրենց։ Միևնույն ժամանակ, դժվար է նաև գերագնահատել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նշանակությունը։ Սակայն այնուամենայնիվ պետք է փաստենք, որ Արևմուտքի ճնշմամբ՝ ՀՀ-ն սառեցրեց իր մասնակցությունը ուղիների ապաշրջափակման և եռակողմ ձևաչափերում»,-նշել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայազուցչի համոզմամբ՝ Արևմուտքը ցանկանում է իր վերահսկողության տակ առնել տարածաշրջանը, դուրս մղել ՌԴ–ին` Իրանի և Թուրքիայի հետ միասին և ստեղծել լարվածության ևս մեկ օջախ, քանի որ թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա։

Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա Զախարովայի փոխանցմամբ՝ Մոսկվան նույնպես քննադատել է Մինսկի խմբի աշխատանքը, հատկապես այն բանից հետո, երբ Արևմուտքից սկսել են արգելափակել իրենց աշխատանքը։
«Այն թաղված էր արևմտյան երկրների ձեռքով, նրանք տրամադրված էին ոչ թե հարցի կարգավորման, այլ այլ բաների վրա»,- շեշտել է դիվանագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում