Բիթքոինը հատել է 90 հազար դոլարի շեմը
13/11/2024 19:17
Նմանատիպ
Binance բորսայի տվյալներով Բիթքոինը կրկին թարմացրել է իր պատմական առավելագույնը՝ անցնելով 90 հազար դոլարի շեմը։
Բորսայի գլխավոր տնօրեն Ռիչարդ Թենը Financial Times-ին տված հարցազրույցում նշել էր, որ բթքոինի աճն արագացել Է ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո։ Նա ընդգծել է, որ Դնալդ Թրամփի հաղթանակն ըտրություններում դարձել է կրիպտոարժույթների զարգացման նոր փուլի կատալիզատոր։
Այս ժամանակահատվածը գլխավոր տնօրենն անվանել է «Ոսկե դար»՝ թվային ակտիվների համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ամենաթանկ կրիպտոարժույթի արժեքը գերազանցել էր 89 հազար դոլարը։
Ավելի վաղ տնտեսագետը գնահատել էր բիթքոինի բարձրացման հավանականությունը մինչեւ 100 հազար դոլար: