Թրամփի ազգային հետախուզության ապագա տնօրենը նախկինում այցելել է Հայաստան և Արցախ
14/11/2024 11:49
Նմանատիպ
Թրամփը ազգային հետախուզության տնօրեն կնշանակի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Թուլսի Գաբբարդին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նա նախկինում եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ, սակայն 2022 թվականին դուրս է եկել կուսակցության շարքերից։
Խոսելով ՌԴ-ի լայնամասշտաբ ներխուժման մասին՝ Գաբբարդը հայտարարել է, որ Ուկրաինան արժանի չէ պաշտպանության, քանի որ ժողովրդավար չէ։ Նրա համոզմամբ՝ Բայդենը ցանկանում էր, որ Պուտինը հարձակվի Ուկրաինայի վրա, որպեսզի կարողանա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։
Գաբբարդը հայտնի է նաև իր հայամետ դիրքորոշումներով։ ԱՄՆ կոնգրեսական եղած տարիներին նա այցելել էր Հայաստան և Արցախ։