ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը մեկ տարում 4 անգամ ավելացել է
14/11/2024 12:06
Նմանատիպ
ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը մեկ տարում գերազանցել է 250 մլրդ դոլարը՝ հոկտեմբերի տվյալներով հասնելով 257 մլրդ դոլարի։ Այս մասին գրում Է Reuters-ը։
Ըստ տվյալների՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածում ամերիկյան բյուջեի դեֆիցիտը կազմել է 67 մլրդ դոլար։ Այսպիսով, տարվա ընթացքում աճի ցուցանիշը 283 տոկոս է։
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմն անցյալ ամիս զեկուցել է Միացյալ Նահանգների 2024 ֆինանսական տարվա բյուջեի դեֆիցիտի մասին։ Դրա արժեքը կազմել է 1,83 տրիլիոն դոլար։
Համաճարակի սկզբից ի վեր սա ամենամեծ ցուցանիշն է։ Ավելին՝ այն ԱՄՆ ամբողջ պատմության մեջ ամենախոշոր դեֆիցիտներից է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում