Զզվելի է այն երկերեսանիությունը, որ COP29-ը անցկացվում է էթնիկ զտում իրականացնող երկրում․ Գրետա Թունբերգ
Նմանատիպ
Ես այսօր COP29-ին չեմ մասնակցում, քանի որ իմ, ինչպես նաև շատ այլ էկո ակտիվիստների ու Բաքվի օրակարգերը տարբեր են: Այս մասին «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» համաժողովի ժամանակ ասել է էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը:
«Զզվանք է առաջացնում այն երկերեսանիությունն ու կեղծավորությունը, որ կլիմային նվիրված կոնֆերանսը տեղի է ունենում այդ երկրում, որը պատասխանատու է էթնիկ զտման համար:
Ադրբեջանը ոչ միայն կարողանում է անպատիժ կատարել բազմաթիվ հանցագործություններ, այլև նրանց համար դռներ են բացվում ամբողջ աշխարհում, օրինականացնելով մարդու իրավունքների այս սարսափելի խախտումներն ու էթնիկ զտումները:
Աշխարհը լուռ տալիս է Ադրբեջանին այդ հնարավորությունը: Այսօր կլիմային ուղղված կոնֆերանսն իրականացվում է մի երկրում, որը ռեպրեսիվ մոտեցումներ ունի ու ճնշում է իր իսկ բնակչությանը»,- ասել է նա:
Թունբերգը նշել է, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում վառելիքային հանածոների գործոնն է:
«Մենք չենք կարող ընտրել, թե մարդու որ իրավունքներն ենք ուզում պաշտպանել, քանի-որ, երբ խոսում ենք արդարության մասին, դա պետք է նշանակի արդարություն բոլորի համար»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում