Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողը 25 տարվա վարչական կալանքի է ենթարկվել

Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի լրագրող և «Ադրբեջանական ժամ» առցանց հեռուստածրագրի աշխատակից Խալիդ Գարաևը դատապարտվել է 25 օրվա վարչական կալանքի: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Ընդդիմադիր լրագրողը մեղավոր է ճանաչվել «մանր խուլիգանության» և «ոստիկանությանը չենթարկվելու» մեղադրանքներով: Ըստ դատարանի ներկայացրած մեղադրանքի` «Գարաևը անհասցե հայհոյել, անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել Բինագադի գյուղում, իսկ երբ ոստիկանությունը նրան դիտողություն է արել, նա չի ենթարկվել»:

Իր խոսքում Գարաևը հայտարարել է, որ ներկայացված մեղադրանքները կեղծված են և քաղաքական շարժառիթներ ունեն` կապված իր լրագրողական գործունեության և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում