Թրամփը նույնպես կփորձի հասնել Ռուսաստանի թուլացմանը․ Լավրով
14/11/2024 15:42
Նմանատիպ
Վաշինգտոնը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալով կշարունակի Ուկրաինայի շուրջ իրավիճակը վերահսկելու փորձերն ու առաջվա պես կձգտի թուլացնել Ռուսաստանը՝ անտեսելով ռուսախոս բնակչության իրավունքների ապահովման անհրաժեշտությունը: Այդ մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքն Ուկրաինական, ինչպես նաև եվրոպական գործերին, չի փոխվի այն իմաստով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում մերձավորարևելյան և, բնականաբար, բուն ՆԱՏՕ-ի տարածքում։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա ներկայումս այդ միությունն արդեն ռազմաքաղաքական առումով նույնն է, ինչ ՆԱՏՕ-ն»,-նշել է Լավրովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում