Թրամփի հաղթանակը կարող է հեշտացնել անվարորդ մեքենաների Մասկի ծրագրերը
Նմանատիպ
Reuters-ի փոխանցմամբ՝ Իլոն Մասկը մտադիր է կյանքի կոչել ինքնավար մեքենաների ծրագիրը՝ չնայած հսկայական տեխնոլոգիական և նորմատիվային խոչընդոտներին։
Խոչընդոտներից են նաև իրավական պատասխանատվությունն ու ապահովագրությունը, որոնք խնդիրներ են ստեղծում ինքնակառավարվող մեքենաների համար։ Հոկտեմբերի 23-ին իր եկամուտների մասին հաշվետվության մեջ Մասկը քննադատել է ինքնակառավարվող մեքենաների մասին օրենքների բազմազան լանդշաֆտերը նահանգներում, որոնց հետ բախվում է երկիրը։
Այժմ Մասկը լինելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր աջակիցներից մեկը՝ հավանական օգնություն կստանա հաղթահարել այդ նորմատիվային խոչընդոտները:
Քանի որ Tesla-ի էլեկտրական մեքենաների վաճառքն այս տարի նվազել էր, գործադիր տնօրեն Իլոն Մասկը ընկերության ապագան ավելի ու ավելի է կապում ինքնավար մեքենաների տեսլականի հետ, բայց այդ մեքենաների փորձարկումը դեռ ետ է մնում Waymo-ի նման մրցակցից։
Ըստ կարծիքների՝ միլիարդատերը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում ավելի քան 119 միլիոն դոլար Է հատկացրել Թրամփի կողմնակիցներին, կազդի նորընտիր նախագահի կողմից տրանսպորտի հաջորդ նախարարի ընտրության վրա։ Այդ վարչությունը, որի մեջ ներառված է Մայրուղիների երթևեկության անվտանգության ազգային գերատեսչությունը (NHTSA), կարգավորում է ավտոարտադրողներին և կարող է էական փոփոխություններ կատարել ինքնավար մեքենաների կանոններում ազգային մակարդակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում