Կիևը մի քանի ամսվա ընթացքում միջուկային զենք կմշակի․ Times
14/11/2024 16:15
Նմանատիպ
Ուկրաինան կարող է մի քանի ամսվա ընթացքում միջուկային ռումբ մշակել այն դեպքում, եթե ԱՄՆ-ը կրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը: Այս մասին հայտնում է բրիտանական Times թերթը՝ վկայակոչելով ուկրաինացի հետազոտողների կողմից Պաշտպանության նախարարության համար պատրաստված զեկույցը:
Նշվում է, որ ռումբը կարող է ստեղծվել պլուտոնիումից, որը ստացվում է Միջուկային ռեակտորների օգտագործված վառելիքային ձողերից: Պարբերականի տվյալներով՝ նմանատիպ տեխնոլոգիա է կիրառվել այն ատոմային ռումբերիի ստեղծման համար, որոնք 1945 թվականին նետվեցին ճապոնական Հիրոսիմա ու Նագասակի քաղաքաների վրա:
Լրատվամիջոցի համաձայն՝ զեկույցում նաև իրավական հիմք է դրվում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Ուկրաինայի հնարավոր դուրս գալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում