Եվրահանձնաժողովը տուգանել է Meta-ին գովազդում մրցակցության կանոնները խախտելու համար
Նմանատիպ
Եվրահանձնաժողովը մոտ 800 մլն եվրոյով տուգանել է Meta-ին Facebook-ի գովազդներում մրցակցության կանոնները խախտելու համար: Այս մասին gazeta.ru-ի փոխանցմամբ հայտնում է Եվրահանձնաժողովը։
«Հակամենաշնորհային պրակտիկաների ոլորտում Եվրամիության կանոնները խախտելու համար Եվրահանձնաժողովը 797,72 մլն եվրոյով տուգանել է Meta-ին»,-ասվում է հանձնաժողովի փաստաթղթում:
ԵՀ-ի տվյալներով՝ ընկերությունը Marketplace առցանց ծառայությունը կցել է սեփական Facebook սոցիալական ցանցին՝ պարտադրելով միակողմանիորեն անարդար առևտրային պայմաններ իր հարթակներում գովազդ տեղադրող այլ առցանց գովազդային ծառայություններ մատուցողներին:
Մրցակիցների մեղադրանքների արդյունքում, այն է՝ Facebook-ը չարաշահում է գերիշխող դիրքը՝ առաջարկելով անվճար ծառայություններ և շահույթ ստանալով տվյալների հավաքագրումից, ԵՄ հակամենաշնորհային հետաքննությունը Meta-ի դեմ սկսվել էր 2019 թվականին։
Meta-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց արտադրանքը լիովին համապատասխանում է ԵՄ թվային շուկաների մասին օրենքի պահանջներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում