Իրանը շահագրգռված չէ պատերազմներով
15/11/2024 20:09
Նմանատիպ
Իրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում լայնածավալ զինված հակամարտությամբ, բայց միշտ ապահովելու է իր անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ:
«Պատերազմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ տարածաշրջանի շահերից։ Խելամիտ մարդկանցից ոչ մեկը չի ցանկանա պատերազմ սկսել և յուղ լցնել կրակի վրա։ Սակայն ցանկացած պայմաններում մենք հաստատակամ և վճռական կարձագանքենք մեր անվտանգության դեմ ցանկացած գործողության»,-հայտարարել է Իրանի նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում