Երևանում մեկնարկել է «ՄեդՄիթ 2024»-ը
Նմանատիպ
«Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում մեկնարկել է առողջապահական ոլորտի աննախադեպ միջոցառումը՝ «ՄեդՄիթ 2024» էքսպոն։ Առաջին անգամ Հայաստանում մեկ հարկի տակ են հավաքվել առողջապահական ոլորտի ավելի քան 100 անուն բրենդ՝ Հայաստանից և արտերկրից։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցացիան:
«ՄեդՄիթ 2024»-ը հնարավորությունների հարթակ է՝ ծանոթանալու առողջապահական ոլորտի նորություններին, անմիջական շփում ունենալու ինչպես հայ բժիշկների, այնպես էլ արտերկրից ժամանած բժշկական ոլորտի ներկայացուցիչների և նրանց մատուցած բացառիկ ծառայությունների հետ։
Ցուցահանդեսի առօրյան շատ հագեցած է։ Էքսպոյի շրջանակում տեղի ունեցավ գիտաժողով, որին մասնակցում էին ոլորտի առաջատար մասնագետները և ներկայացուցիչները։ Քննարկում-բանախոսության ընթացքում ներկայացվեցին առողջապահական ոլորտի ամենաարդիական և պահանջված թեմաները, ինչպես նաև մասնակիցներն ունեցան հնարավորություն մասնագետներին հղել իրենց հուզող հարցերը։
«ՄեդՄիթ 2024»-ը կընթանա 2 օր՝ նոյեմբերի 16-ին և 17 ին, և քանի որ նոյեմբերի 17-ը նշվում է որպես ուսանողության միջազգային օր, ցուցահանդեսի կազմակերպիչներն ունեն հաճելի անակնկալ նաև ուսանողների համար՝ ուսման վարձի, գաջեթների կամ ականջակալի տեսքով։
Մանրամասները՝ տեսանյութում.