Նիկոլ Փաշինյանի Բարդուղիմեոսյան գիշերը․ Կառավարությունը լռում է աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

Նիկոլ Փաշինյանի Բարդուղիմեոսյան գիշերը․ Կառավարությունը լռում է աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, պաշտոնանկ են արվել ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Ըստ տեղեկությունների՝ առաջիկայում սպասվում են ևս մի շարք պաշտոնանկություններ։

Բացի այդ, համաձայն շրջանառվող լուրերի, մանդատները վայր են դրել նաև ՔՊ խմբակցության որոշ պատգամավորներ, մասնավորապես Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը։

Թե որոնք են այս աղմկահարույց պաշտոնանկությունների պատճառը, պարզ կլինի մոտ ապագայում, սակայն հատկանշականն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին աշխատանքից հեռացրել է կիրակի՝ ոչ աշխատանքային օրը, ինչը ենթադրում է, որ իշխանությունների ներսում լուրջ խմորումներ են ընթանում, քանի որ առաջացել է պաշտոնանկությունների նման հրատապություն։

Շեշտենք նաև, որ որևէ պաշտոնական տեղեկատվություն Կառավարությունը դեռևս չի հաղորդում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում