Նիկոլ Փաշինյանը հայտնել է աղմկահարույց պաշտոնանկությունների պատճառը

Նիկոլ Փաշինյանը հայտնել է աղմկահարույց պաշտոնանկությունների պատճառը

Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։

Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում