Հայաստանի ԶՈւ-ն Հունաստանում մասնակցում է համատեղ զորավարժությունների
18/11/2024 11:10
Նմանատիպ
Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին։ Զորավարժությունները մեկնարկել են նոյեմբերի 9-ին և կշարունակվեն մինչև նոյեմբերի 22-ը։
Զորավարժություններին մասնակցում են նաև Հունաստանի, Ալբանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հորդանանի և Կիպրոսի զինված ուժերը։
Զորավարժություններին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ֆրանսիայի և Հայաստանի բանակները Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին մասնակցում են 7 այլ ազգերի ուժերի հետ միասին»,- գրել է դեսպանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում