Գերմանիայի կանցլերը կշարունակի բանակցությունները Ռուսաստանի նախագահի հետ․ Welt

Գերմանիայի կանցլերը կշարունակի բանակցությունները Ռուսաստանի նախագահի հետ․ Welt

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացատրել է, որ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, վերջինս ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր շփումների պատճառով։ Այս մասին հաղորդում Է Welt հեռուստաալիքը:

«Իմ կարծիքով, լավ գաղափար չէր լինի, եթե մոտ ժամանակներս տեղի ունենային բանակցություններ ԱՄՆ նախագահի և Ռուսաստանի նախագահի միջև, իսկ եվրոպական կարևոր երկրի կառավարության ղեկավարն ինքը նույնպես բանակցություններ չվարեր Պուտինի հետ։ Հավանաբար, Գերմանիայում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ լավ գաղափար է նման գործընթացներից դուրս մնալը, բայց ես այդպես չեմ գտնում»,-ասել Է Շոլցը։

Նրա խոսքով՝ զրույցը շատ մանրամասն է եղել, սակայն դրանից հետևում է, որ Պուտինը չի փոխել իր հայացքներն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ:

Միաժամանակ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ մտադիր է շարունակել բանակցությունները Ռուսաստանի նախագահի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում