Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ժամը 11:50-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում կայանված, խոտանված շտապօգնության ավտոմեքենայում դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։  

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում Երևանի բնակիչ Արթուր Իսկանդարյանից, ով հայտնում է, որ ինքը Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի օգնականն է և տեղեկացնում, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում անօթևան տղամարդու դի կա:

Ոստիկանները, ժամանելով նշված վայր, կայանված ու չշահագործվող շտապօգնության ավոտմեքենայում հայտնաբերել են Երևանի բնակիչ 57-ամյա Արայիկ Ղ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում