2025 թվականին Հնդկաստանում կկառուցվի 200 նոր օդանավակայան
Նմանատիպ
Հնդկաստանում ներքին ավիափոխադրումները հասել են ռեկորդային մակարդակի։ Օրական առավելագույնը գերազանցել է 500 հազար ուղևորի ցուցանիշը: Այս մասին հայտնում է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը։
Ռեկորդը սահմանվել է նոյեմբերի 17-ին։ Ներքին ավիաուղևորների ընդհանուր թիվն այդ օրը հասել է ավելի քան 500 հազարի իսկ չվերթների թիվը՝ 3․173-ի:
Ռեկորդը գրանցվել է Հնդկաստանում ավանդական հարսանիքների սեզոնի մեկնարկից մեկ շաբաթ հետո։ Ամեն տարի այդ ավանդական միջոցառումը նպաստում է ավիափոխադրումների աճին:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր այս տարվա ապրիլին՝ կազմելով 471 751 հազար ուղևոր:
Հաշվի առնելով ներքին ավիաուղիներով թռիչքների ինտենսիվությունը, բյուջետային ավիափոխադրողների թվի աճը և տոմսերի գների նվազումը՝ ուղևորների թիվը կարող է աճել սկսվող ձմեռային սեզոնին: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Հնդկական խոշոր ավիաընկերությունները՝ Star Air-ը, IndiGo-ը, Air India-ն և Akasa Air-ն պատվիրել են 1,7 հազար խոշոր ֆյուզելյաժ ու այլ ինքնաթիռներ Airbus և Boeing ընկերություններից:
Նախատեսվում է 2025 թվականին Հնդկաստանում կառուցել 200 նոր օդանավակայան և նույնքան էլ առաջիկա 20-25 տարիներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում