Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավարը հրաժարական է տվել
18/11/2024 17:25
Նմանատիպ
«Հրապարակի»-ի տեղեկություններով՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել:
Նոյեմբերի 16-ի փողային հարցերի հետ կապված ռազբորկա և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում: Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է: Սպանության վայրում է եղել նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել, իսկ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարի ընկերոջը:
Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել մայիսին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում