Դոնալդ Թրամփը պատրաստվում է ԱՄՆ-ում արտակարգ դրություն մտցնել

Դոնալդ Թրամփը պատրաստվում է ԱՄՆ-ում արտակարգ դրություն մտցնել

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ պատրաստ է դաշնային մակարդակով արտակարգ դրության ռեժիմ սահմանել, որի միջոցով հնարավոր կլինի անօրինական ներգաղթյալներին երկրից արտաքսել:

Նշենք, որ օրեր առաջ Judicial Watch պահպանողական ակտիվիստների խմբի ղեկավար Թոմ Ֆիտոնը գրել էր, որ Թրամփը ներգաղթյալների մուտքը կանխելու, ինչպես նաև նրանց արտաքսելու համար պատրաստվում է արտակարգ դրություն մտցնել

Թրամփը ռեփոստ է արել գրությունը՝ նշելով, որ ինքն ունի նման մտադրություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում