Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործությունները. կներկայացվեն փաստեր
Նմանատիպ
Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են մոտ 500.000 դոլար արժողության նկարչի 7 ստեղծագործությունները։
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, IBIS հյուրանոցի ԿԱՐԻՆ սրահում (հասցեն՝ Հյուսիսային պողոտա 5/1)
Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրավիրում են ձեզ՝ ներկայացնելու փաստեր։
Այդ մասին ահազանգվել է նաև ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։
Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների որոշ մասի բնօրինակ լինելու և գոյության հետ կապված։
Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ, արձագանքելով ֆինանսների նախարարին, 24news.am-ի տնօրեն Նարեկ Գալստյանը ևս ահազանգել էր, որ թանգարանների աշխատողները կարող են և վաճառեն թանգարանի գույքը, ելնելով նախարարի հորդորից։ Ահազանգի հետքերով Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում այսօր իբրև վկա հարցաքննության է կանչվելու նաև Նարեկ Գալստյանը։
«Քոչար» մշակութային հիմնադրամ
Հետևեք մեզ նաև Telegram-ում