Հաագայի դատարանը ժամանակ է տվել Երևանին ու Բաքվին
19/11/2024 11:19
Նմանատիպ
Արդարադատության միջազգային դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Երևանին և Բաքվին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ բոլոր փաստաթղթեր պատրաստելու համար։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում նոյեմբերի 12-ին մերժեց Բաքվի բոլոր, բավարարեց Հայաստանի երկու առարկությունները։
Նշենք, որ Հայաստանն Ադրբեջանին մեղադրում էր հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։
Ադրբեջանը հակընդդեմ հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում