Հայտնի է, թե երբ է առավել շահավետ ամառանոց գնելը

Հայտնի է, թե երբ է առավել շահավետ ամառանոց գնելը

Ուշ աշնանը վաճառողներն ավելի պատրաստակամ են զիջումների գնալ, հետևաբար առավել շահավետ է ամառանոց գնել նոյեմբերին։ Այս մասին հայտնում են փորձագետները։

«Վաճառողները, որոնք չեն հասցրել իրացնել իրենց հողամասերը տաք սեզոնի ընթացքում, նոյեմբերին նրանք ավելի զիջող կարող են դառնալ։ Դա գնորդներին շահավետ գործարքի հնարավորություն է տալիս»,- պարզաբանել է փորձագետը։

Ցուրտ սեզոնին ավելի հեշտ է գնահատել տան ջեռուցման համակարգի վիճակը, նկատել խոնավության հետ կապված հնարավոր խնդիրները։ Փորձագետն ընդգծել է, որ գնորդն օբյեկտիվորեն կարող է գնահատել հողամասի չափն ու վիճակը քանի որ ծաղկման շրջանը չէ և «վաու-էֆեկտ» չի լինի։

Ամառանոց գնելու հիմնական թերությունն աշնանն այն է, որ նոր սեփականատերը դժվար թե կարողանա օգտագործել սեփակայանությունը մինչև գարուն ՝ վերանորոգման և տարածքի բարելավման աշխատանքների անհրաժեշտության պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում