Sony-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը տեսախաղերի ոլորտում
Նմանատիպ
Ճապոնական Sony-ն բանակցություններ է վարում տեսախաղերի մշակմամբ զբաղվող հայտնի Elden Ring From Software-ի սեփականատեր Kadokawa մեդիակոնգլոմերատը գնելու շուրջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նրանց տեղեկություններով ՝ երկու տեխնոլոգիական հսկաների միջև համաձայնագիրը կարող է ստորագրվել «առաջիկա շաբաթներին»։
Այս ֆոնին Kadokawa-ի բաժնետոմսերի փակման գինը աճուրդներում 23%-ով բարձրացել էր իր օրական սահմանաչափից, իսկ կապիտալիզացիան հասել էր 2,7 մլրդ դոլարի։ Գործակալությունը նշում է, որ Sony-ն՝ ձգտելով ամրապնդել իր դիրքերը տեսախաղերի ոլորտում, արդեն տիրապետում է հոլդինգի բաժնետոմսերի 2%-ին և նույն մասնաբաժնին From Software-ում:
Ինչպես գրում Է Reuters-ը, Elven Ring խաղը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել և տվյալ պահին այն գնվել է մոտ 25 մլն անգամ: Հունիսին լույս տեսած Shadow of the Red tree խաղը 5 միլիոն անգամ գնվել է թողարկումից հետո առաջին երեք օրվա ընթացքում։
Բայցևայնպես Kadokawa-ի առաջ կանգնել են այնպիսի խնդիրներր, որոնք ազդել են ընկերության հեղինակության վրա: Հունիսին այն ենթարկվել է կիբերհարձակման, որի արդյունքում տվյալների արտահոսք է եղել։
Երկու տարի առաջ ընկերության հիմնադրի որդին հեռացել էր կոնգլոմերատի նախագահի պաշտոնից՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպման ընթացքում կաշառակերության մեղադրանքներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում