ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հիպերձայնային զենքի համատեղ փորձարկումներ կանցկացնեն
Նմանատիպ
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան համաձայնագիր են կնքել հիպերձայնային զենքի համատեղ փորձարկումներ անցկացնելու մասին։ Այս մասին հայտնում է Պենտագոնը։
Փաստաթուղթը ենթադրում է մինչև 2028 թվականը վեց եռակողմ փորձարկման ծրագրերի իրականացում՝ 252 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով: Այս փորձարկումներն ուղղված են երեք երկրների համագործակցության ակտիվացմանը և կոչված են նպաստելու այս ոլորտում առանցքային տեխնոլոգիաների մշակման արագացմանը:
«Համատեղ ջանքերն արագացնում են հիմնական տեխնոլոգիաների զարգացումը, ինչպիսիք են բարձր ջերմաստիճանի նյութերը, առաջադեմ շարժիչային համակարգերը և կառավարման ու ուղղորդման համակարգերը: Այդ տեխնոլոգիաներից յուրաքանչյուրը չափազանց կարևոր է հիպերձայնային զենքի արտադրողականության համար և ապահովում է դրա օպերատիվ հնարավորությունները,-հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հետազոտությունների և ինժեներական մշակումների գծով տեղակալ Հայդի Շուլերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում