Ֆրանսիան Ռուսաստանի ռազմավարական պարտության ամենակարկառուն կողմնակիցն է․ Լավրով

Ֆրանսիան Ռուսաստանի ռազմավարական պարտության ամենակարկառուն կողմնակիցն է․ Լավրով

Ֆրանսիայի կողմից ուկրաինացի զինծառայողների ուսուցումը խոսում է հակամարտության մեջ Փարիզի ուղղակի ներգրավվածության մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մակրոնը թե՛ բանավոր խոսքում, թե՛ գործնականում Ռուսաստանի ռազմավարական պարտության ամենակարկառուն կողմնակիցներից է։ Ֆրանսիայում այժմ ուսումն ավարտում են ուկրաինացի զինծառայողները, որոնք առաջնագծում հանդես են գալու որպես գրոհային բրիգադներ։ Այսինքն՝ Ֆրանսիան ուղղակիորեն մասնակցում է ռազմական գործողություններին»,-ասել Է Լավրովը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ներկայումս Ուկրաինայի զինված ուժերը բրիտանական Storm Shadow-ի հետ միաժամանակ օգտագործում են նաև ֆրանսիական SCALP հրթիռները»,-հավելել Է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում