Apple-ն Ինդոնեզիայում գործարան կկառուցի․ Reuters

Apple-ն Ինդոնեզիայում գործարան կկառուցի․ Reuters

Apple-ը, տեխնոլոգիական այս հսկան, աքսեսուարների և այլ պիտույքների գործարան կառուցելու համար100 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային առաջարկ է ուղարկել Ինդոնեզիային:

Ինդոնեզիան պահանջել է, որ երկրի ներսում վաճառվող որոշ սմարթֆոնների առնվազն 40%-ը բաղկացած լինեն տեղական արտադրության մասերից։ Այս պահանջն առաջացել է Apple-ի iPhone 16-ի՝ Ինդոնեզիայում վաճառքներից հետո։ Պարզվում է Apple-ի սմարթֆոնների բաղադրիչները տեղական կանոններին չեն համապատասխանում։

Apple-ի առաջարկը կքննարկվի Ինդոնեզիայի առևտրի նախարարության հետ հինգշաբթի օրը։ Հանդիպման ընթացքում կքննարկվի արևմտյան Ջավայում գործարան կառուցելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Ֆեբրի Հենդրի Անտոնի Արիֆը:

«Հինգշաբթի օրվա հանդիպումը նշանակում է, որ Արդյունաբերության նախարարը ողջունում է Apple-ի ներդրումային պարտավորությունները»,-ասել է Արիֆը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում