Բիթքոինի արժեքը գերազանցել է 94 հազար դոլարը

Բիթքոինի արժեքը գերազանցել է 94 հազար դոլարը

Բիթքոինի արժեքը կրկին բարձրացել է և գերազանցել 94 հազար դոլարը։ Binance բորսայի տվյալներով այն կրկին թարմացրել է իր պատմական առավելագույնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բորսայի գլխավոր տնօրեն Ռիչարդ Թենը Financial Times-ին տված հարցազրույցում նշել էր, որ բթքոինի աճն արագացել Է ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո։

Նա ընդգծել էր, որ Դնալդ Թրամփի հաղթանակն ըտրություններում դարձել է կրիպտոարժույթների զարգացման նոր փուլի կատալիզատոր։ Այս ժամանակահատվածը գլխավոր տնօրենն անվանել է «Ոսկե դար»՝ թվային ակտիվների համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ամենաթանկ կրիպտոարժույթի արժեքը գերազանցել էր 89 հազար դոլարը, նոյեմբերի 13-ին՝ 90 հազար դոլարը։

Ավելի վաղ Ֆինանսական վերլուծաբան Միխայիլ Բելյաևը կանխատեսել էր, որ բիթքոինի փոխարժեքն ԱՄՆ-ի ընտրությունների ֆոնին կբարձրանա մինչեւ 80 հազար դոլար, սակայն, թռիչքը մինչեւ 100 հազար դոլար, դեռ չի երևում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում