ՆԱՏՕ-ն պետք է զգուշանա Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինից․ Էրդողան

ՆԱՏՕ-ն պետք է զգուշանա Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինից․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից նորացված միջուկային դոկտրինի հրապարակումը պատասխան միջոց է և ՆԱՏՕ-ն պետք է մտածի այդ մասին:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի այս դիրքորոշումն այն միջոցն է, որն ուղղված է իր դեմ կիրառվող վարքագծի։ Ռուսաստանի այս քայլը պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի պաշտոնյաների կողմից»,-ասել է Թուրքիայի ղեկավարը Ռիո դե Ժանեյրոյում կայացած մամուլի ասուլիսում:

Նշենք, որ երեքշաբթի օրը հրապարակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը «միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմքերը հաստատելու մասին»:

Փաստաթղթում, ի թիվս այլ բաների, նշված է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությունը որոշող պայմանը օդատիեզերական հարձակման միջոցների, այդ թվում՝ թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային թռիչքն է և դրանց կողմից ՌԴ սահմանի հատումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում