Ադրբեջանի քաղաքացիների համար հեշտացվում է Իրան մուտքն ու ելքը

Իրան-Ադրբեջան սահմանային Բիլյասուվարի անցակետում նոր ուղևորափոխադրող տերմինալ է բացվել:Այդ մասին տեղեկացնում է Trend գործակալությունը:

Տերմինալի կառուցման համար ներդրվել է 4,5 միլիոն դոլար: Այս մասին տերմինալի բացման արարողության ժամանակ հայտարարել է Իրանի ճանապարհաշինության նախարարի տեղակալ Դավուդ Կեշավարիձեն:

Նրա խոսքերով, այսօր Իրանում գործում են 24 հսկիչ-սահմանային անցակետ: «Նրանց միջոցով միջին հաշվով 13 միլիոն տոննա բեռ է տեղափոխվում և 15 միլիոն ուղևոր անցնում», – նշել է նա:

Փոխնախարարը նշել է, որ Իրանը շահագրռգռված է իր հարևան երկրների հետ կապերի ամրապնդմամբ: Նրա խոսքերով Իրանը սահմանակցում է յոթ երկրների հետ, ուստի տրանզիտ փոխանցումներ իրականացնելու համար նպաստավոր պայմաններ են առկա:

Յուրաքանրյուր տարի Իրան-Ադրբեջան սահմանը հատում են 135 հազար տրանսպորտային միջոցներ, որոնցից 50 հազարն անցնումէ Բիլյասուվարի անցակետով:Կեշավարիձեն նշել է, որ այս կերպ հեշտացվում է Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Իրան:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում