82,8 մլրդ դոլարի ոսկու պաշարներ են հայտնաբերել Չինաստանում

82,8 մլրդ դոլարի ոսկու պաշարներ են հայտնաբերել Չինաստանում

Հունան նահանգում, որը գտնվում է Չինաստանի կենտրոնական մասում, չինացի երկրաբանները հայտնաբերել են 600 մլրդ յուան՝ 82,8 մլրդ դոլար, արժողությամբ ոսկու պաշարներ: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնել է նահանգի երկրաբանական վարչությունը։

Երկրաբաններն ավելի քան 40 ոսկե երակ են հայտնաբերել գետնի տակ ավելի քան 2000 մ խորության վրա գտնվող շերտերում: Այս մասին գերատեսչությունը WeChat սոցիալական ցանցի իր ալիքում է տեղեկացրել։

«Կանխատեսվող ոսկու պաշարները 3 հազար մետր խորության վրա կգերազանցեն 1 հազար տոննան, իսկ ռեսուրսների արժեքը կկազմի 600 մլրդ յուան»,-հայտարարել է վարչությունը:

Ըստ Չինաստանի ոսկու արդյունաբերության ասոցիացիայի՝ 2023 թվականին ՉԺՀ-ում արտադրվել է 375,16 տոննա ոսկի, ինչը 0,84 տոկոսով ավելի եղել, քան դրա նախորդ տարին, միաժամանակ նույն տարում ոսկու սպառումը կազմել է 1089,69 տոննա, ինչը 8,78 տոկոսով ավելի է եղել տարեկան կտրվածքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում