Կիևը ձգտում է երրորդ համաշխարհային պատերազմի

Կիևը ձգտում է երրորդ համաշխարհային պատերազմի

Ուկրաինայի կողմից Storm Shadow հրթիռներով Ռուսաստանի տարածքներին հարվածելը խոսում է էլ ավելի մեծ էսկալացիայի հասնելու Կիևի ցանկության մասին։ Այս մասին գրում են արևմտյան լրատվամիջոցները։

«Ուկրաինան ռմբակոծում է Ռուսաստանի տարածքները Բրիտանական Storm Shadow հրթիռներով։ Կիևն իսկապես ցանկանում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, քանի դեռ Թրամփը չի ստանձնել իր պաշտոնը: Կիևը ցանկանում է հնարավորինս բարդացնել Դոնալդ Թրամփի խաղաղության հասնելու նպատակը»,-նշում են պարբերականները։

Չորեքշաբթի Bloomberg գործակալությունը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյային, հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը առաջին անգամ օգտագործել են բրիտանական Storm Shadow հեռահար հրթիռները՝ Ռուսաստանի խորքերը հարվածելու համար: Այս շաբաթվա սկզբին Ուկրաինան գնդակոծել էր Բրյանսկի շրջանը վեց ATACMS բալիստիկ հրթիռներով:

Հրթիռակոծություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այսպիսով ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի մեջ են մտնում ու Ռուսաստանը ստիպված է լինելու գործել ըստ անհրաժեշտության։ Հայտարարությունից հետո Պուտինը ստորագրել է ՌԴ միջուկային զսպման նոր դոկտրինը, համաձայն որի, հեռահար հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կողմից ՌԴ սահմանի հատումը կհանգեցնի Ռուսաստանի կողմից միջուկային հարվածի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում