Ռուսաստանն Արևմուտքին կհասցնի վճռական և հայելային պատասխան․ Պուտին

Ռուսաստանն Արևմուտքին կհասցնի վճռական և հայելային պատասխան․ Պուտին

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել երկրի զինված ուժերին և քաղաքացիներին՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքներին արևմտյան հեռահար հրթիռներով հարվածելու կապակցությամբ։

Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 19-ին՝ 6 ATACMS հրթիռներով, իսկ նոյեմբերի 21-ին՝ Storm Shadow համակարգերով հարվածներ են հասցվել Կուրսկի և Բրյանսկի շրջաններին։

«Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել Ռուսաստանի տարածքների ուղղությամբ արևմտյան հեռահար հրթիռներով գրոհներից հետո։ Անհնար է հեռահար զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ առանց այն երկրների մասնագետների ներգրավման, որտեղ այդ զինատեսակներն արտադրվել են։ Հակառակորդի կողմից հեռահար զինատեսակների կիրառումը չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա, մեր բոլոր նպատակներն իրականացվելու են, իսկ էսկալացիայի դեպքում վճռական և հայելային պատասխան կտանք։ Ռուսական նորագույն զինատեսակներին հակազդելու միջոցներ այսօրվա դրությամբ չկան»,- շեշտել է Պուտինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում