Ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված ՄԱԿ-ը հանդես է եկել հրատապ կոչով
22/11/2024 11:21
Նմանատիպ
ՄԱԿ-ը ռուս-ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել էսկալացիան կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Կոչ ենք անում, որ կողմերը շտապ քայլեր ձեռնարկեն էսկալացիան կանխելու ուղղությամբ, հարվածներ չհասցնեն քաղաքացիական ենթակառուցվածքներին և կրիտիկական նշանակության օբյեկտներին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ուկրաինան արևմտյան երկրների կողմից տրամադրված հեռահար հրթիռներով ու նրանց թույլտվությամբ հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքներին։
Այդ հարվածներից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հատուկ ուղերձով, նշելով, որ Ռուսաստանը Արևմտյան երկրներին կհասցնի վճռական ու հայելային պատասխան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում