Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև նոր սկանդալ է հասունանում
22/11/2024 14:13
Նմանատիպ
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև նոր սկանդալ է հասունանում։
Հրապարակումների համաձայն՝ Դոնալդ Թրափմը Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» սիրիական թևի ղեկավար Մազլում Քոբանիին և Իլհամ Ահմադին հրավիրել է ԱՄՆ՝ մասնակցելու իր երդմնակալության արարողությանը, ինչը Թուրքիայում որակվել է իրենց հանդեպ թշնամական քայլ։
Ավելի վաղ Քոբանին «X»-ում կատարած գրառմամբ շնորհավորել էր Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
«Նախագահ Դոնալդ Թրամփ, շնորհավորում եմ ընտրություններում Ձեր հաղթանակի առթիվ։ Ես անհամբերությամբ սպասում եմ համատեղ աշխատելուն, մեր համագործակցությունն ամրապնդելուն և տարածաշրջանը կայունացնելուն, այնպես, ինչպես նախկինում էր»,-գրել է Քոբանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում